Միջազգային մարզիչներ և BODYPUMP. Երևանում կանցկացվի տարվա ամենաէներգետիկ մարզական իրադարձությունը
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 13-ին Ազատության հրապարակը կվերածվի երաժշտությամբ, շարժումով և դրական էներգիայով լի հսկայական բացօթյա մարզահրապարակի, կանցկացվի LES MILLS EXPERIENCE Yerevan ՝ տարվա ամենաէներգետիկ մարզական իրադարձությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնակիցներին սպասվում են LES MILLS-ի հանրահայտ խմբային մարզումները՝ միջազգային մարզիչներ Սեբաստիան Խարամիլյոյի և Ալդրին Դելա Վեգայի մասնակցությամբ։
Միջոցառման ծրագիրը նախատեսում է երեք մարզում՝ BODY JAM, BODYPUMP և BODYCOMBAT։
BODY JAM-ը կմեկնարկի ժամը 19:30-ին։ Մուտքը գրանցումով է և անվճար։
Ժամը 20:30-ին նախատեսված է BODYPUMP մարզումը, որի մասնակցության արժեքը 5000 դրամ է, իսկ ժամը 21:30-ին՝ BODYCOMBAT մարզումը՝ 5000 դրամ մասնակցության արժեքով։

