Wizz Air-ը պարզաբանել է, թե ինչու է արգելվում ճամփորդական բարձը ներառել ձեռքի ուղեբեռում
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Wizz Air ավիաընկերությունը չի թույլատրում ուղևորներին պարանոցի բարձերը փոխադրել որպես առանձին անվճար իր՝ ձեռքի ուղեբեռի սահմանված նորմայից դուրս։ Պատճառը կապված է օդանավում սահմանափակ տարածքի և ուղեբեռի համար վճարելու սկզբունքի հետ, հայտարարել է ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը։
Wizz Air-ի կանոնների համաձայն՝ ճամփորդական բարձն ինքնին արգելված իր չէ, սակայն այն պետք է տեղավորվի ուղևորին թույլատրված ձեռքի ուղեբեռում: Եթե բարձը տանում են առանձին, այն կարող են դիտարկել որպես ուղեբեռի լրացուցիչ իր, որի համար կպահանջվի հավելյալ վճար:
Երեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մալինին հարց են տվել, թե արդյոք այս կանոնը կապված է նրա հետ, որ որոշ ուղևորներ փորձել են բարձերն օգտագործել իրեր փոխադրելու համար:
«Հիմնական պատճառն այն է, որ մենք ունենք սահմանափակ քանակությամբ տեղ օդանավում: Մենք չենք ցանկանում, որ այլ ուղևորներ վճարեն մեկ այլ ուղևորների փոխարեն: Եթե դու վճարում ես նստատեղի համար, պետք է ստանաս քո նստատեղը: Եթե ցանկանում ես ուղեբեռ տանել, ապա պետք է վճարես դրա համար», — ասաց Մալինը:
Այսպիսով, խոսքը բուն ճանապարհորդական բարձերի արգելքի մասին չէ, այլ ուղևորի ձեռքի ուղեբեռի թույլատրելի ծավալը որոշելիս դրանց հաշվառման կանոնների:
Wizz Air–ի մասին
Wizz Air-ը եվրոպական լոուքոսթեր է, որն իրականացնում է չվերթնր Հայաստանից դեպի եվրոպական մի շարք ուղղություններ: 2026 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը հայտարարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իր բազայի հետագա ընդլայնման մասին, որտեղ դեկտեմբերից կտեղակայվի չորրորդ ինքնաթիռը:

