«Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը ֆիքսել է փորսուղի (ՎԻԴԵՈ)

02.09.2026, 19:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկը ֆիքսել է գորշուկի. ՎԻԴԵՈ
«Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը ֆիքսել է փորսուղի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկը ֆիքսել է գորշուկի (փորսուղ)։

Այն կզաքիսազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է։

Կենդանու մարմնի երկարությունը կազմում է 60–90 սմ, իսկ պոչինը՝ 16–20 սմ։

Գորշուկը սովորաբար ունենում է 3–4 ձագ, երբեմն՝ մինչև 6։