Մահացել է բլոգեր Նուշիկի ամուսինը․ նա մեկ տարի կոմայի մեջ էր

02.09.2026, 16:25
Բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը` Ռոբը, մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո, մահացել է
Մահացել է բլոգեր Նուշիկի ամուսինը․ նա մեկ տարի կոմայի մեջ էր

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը` Ռոբը, մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո, մահացել է։ Այս մասին Instagram-յան իր էջում հայտնել է բլոգերը։

«Ռոբս ինձ լքեց… Ու ես մնացի այստեղ՝ մեր հիշողությունների, մեր երեխաների ու մի ամբողջ կիսատ մնացած կյանքի մեջ:

Հանգչիր խաղաղությամբ, իմ Ռոբ»,-գրել է նա:

Հավելենք, որ բլոգերի ամուսինը կոմայի մեջ էր հայտնվել ավտովթարի հետևանքով: Վթարը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 13-ին։