Փաշինյանն ազատել է ԿԳՄՍ 2 փոխնախարարներին և վերանշանակել Ջրային կոմիտեի նախագահին
02.09.2026,
13:48
Փաշինյանն ազատել է ԿԳՄՍ 2 փոխնախարարներին և վերանշանակել Ջրային կոմիտեի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի երկու տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարներին պաշտոններից ազատելու և Ջրային կոմիտեի նախագահին զբաղեցրած պաշտոնում վերանշանակելու մասին։
Պաշտոններից ազատվել են փոխնախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը։
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում։
Ավելի վաղ պաշտոնից հեռանալու մասին էր հայտնել նաև ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։
Կարդացեք նաև. Փաշինյանը վերանշանակել է մի շարք փոխնախարարների և գերատեսչությունների ղեկավարների, 3 փոխնախարար ազատվել է պաշտոնից

