Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

02.09.2026, 10:29
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
 Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։

Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

Գագիկ Խաչատրյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գլխավորել է 2008–2014 թվականներին, իսկ 2014–2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Կարդացեք նաև. Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Դատախազությունը մանրամասներ է հայտնել