Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, իրականացվել են խուզարկություններ

01.09.2026, 14:10
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, իրականացվել են խուզարկություններ
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, իրականացվել են խուզարկություններ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, իրականացվել են խուզարկություններ, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։