Լարված իրավիճակ՝ Շենգավիթում. 6 տնակների քանդումն ուղեկցվել է բնակիչների հետ բախմամբ, հոսպիտալացմամբ և բերման ենթարկելով
31.08.2026,
13:47
Բնակիչները քարեր են նետել տնակները քանդելու համար ժամանած տրակտորի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Լարված իրավիճակ է ստեղծվել երկուշաբթի օրը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. թաղապետարանը փորձում է քանդել 6 բնակելի տնակ:
Դեպքի վայր է ժամանել տրակտոր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի մեքենայի ուղեկցությամբ։ Բնակիչները, մասնավորապես կանայք, փորձում են մանկասայլակների միջոցով խոչընդոտել իրավապահների գործողություններին։
Բնակիչները քարեր են նետել տնակները քանդելու համար ժամանած տրակտորի ուղղությամբ։ Բախում է տեղի ունեցել։ Կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։
Երկու անձ բերման է ենթարկվել։