Ցերեկային խնամքի ծառայություններ երեխաներին. ովքե՞ր կարող են օգտվել

31.08.2026, 11:27
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ հասարակական կազմակերպությանը կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն

Ցերեկային խնամքի ծառայություններ երեխաներին. ովքե՞ր կարող են օգտվել

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան, հայտնում են նախարարությունից։

Նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները (600 երեխայի) և պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակված ծառայություններ տրամադրող 15 հասարակական կազմակերպությունները (35 ցերեկային կենտրոններ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 4000 երեխայի տրամադրում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։

Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

Նշյալ ծառայությունները տրամադրվում են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Կազմակերպությունների ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում՝ https://social.gov.am/child-day-care հասցեում։

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ հասարակական կազմակերպությանը կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։