Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով․ ի՞նչ է փոխվում

28.08.2026, 20:48
Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի տեսական քննություններում փոփոխություններ են կլինեն
Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով․ ի՞նչ է փոխվում

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի

Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով։ Գործող միասնական հարցաշարի հարցերը, առանց նոր հարցերի ավելացման, խմբավորվել են երկու հիմնական խմբերի՝ A, B, C և D, T կարգերի համար։ 

Փոփոխության նպատակն է տեսական քննությունը դարձնել առավել նպատակային՝ հնարավորություն տալով ստուգել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։ 

Ի՞նչ է փոխվել

Նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու հավակնող քաղաքացիները պատասխանում էին միասնական հարցաշարի հարցերին։

Նոր կարգով՝ 

  • A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ 

  • D կամ T կարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ 

  • Բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։
ՆԳՆ–ից նշում են, որ նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել հասցեական գնահատել դիմորդների՝ համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքները։