Տեղական արտադրանք, համտես ու հայկական ավանդույթներ․ Ձորաղբյուրում կանցկացվի «Բերքի տոն» փառատոնը
28.08.2026,
20:25
Այցելուներին սպասվում են տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, համտես, ավանդական և մշակութային ծրագիր, ինչպես նաև ընտանեկան ժամանց
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 19-ին Ձորաղբյուրում արդեն 13-րդ անգամ կանցկացվի «Բերքի տոն» փառատոնը, հայտնում են Զոբոսաշրջության կոմիտեից։
Այն կհամախմբի տեղական արտադրողներին, ֆերմերներին և այցելուներին՝ ներկայացնելու հայկական գյուղական ավանդույթները, տեղական արտադրանքն ու գյուղական կյանքի համն ու բույրը։
Այցելուներին սպասվում են տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, համտես, ավանդական և մշակութային ծրագիր, ինչպես նաև ընտանեկան ժամանց։ Մուտքն ազատ է։

