ԱԺ-ն ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կանվանափոխվեն 3 նախարարությունները։
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխել երեք նախարարության անուն։
Ըստ նախագծի՝ առաջարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություննը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:
ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։

