Փաշինյան. 2022թ.--ի սեպտեմբերից հետո դժվար է խոսել ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թ.-ի սեպտեմբերի իրադարձություններից և անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի կողմից պարտավորությունները չկատարելուց հետո դժվար է խոսել ռազմավարական գործընկերության մասին:
ՀՀ կառավարության՝ 2026-2031 թթ.-երի հաստատված ծրագրում նշվում է, որ Հայաստանը մտադիր է վերափոխել և խորացնել գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Ձեր աչքի առաջ է եղել։ 2022 թ.-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո ասել, որ ռազմավարական գործընկերություն է։ Դա պետք է նշանակի, չէ՞: Հիմա ես գրեմ «ռազմավարական գործընկերություն» է, դուք հարցնեք. «2022 թ.-ին ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն անվտանգության ոլորտում իրենց պարտականությունները չկատարեցին, ինչու՞ չկատարեցին»: Ես ի՞նչ պատասխանեմ ես», - նշել է Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ-ն ընդունել է կառավարության՝ 2026-2031 թթ.-երի ծրագիրը։

