Հայ ծանրորդները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կոսովոյում ընթացող ծանրամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությանը 95 կգ քաշային մարզիկներ Ալեն Խաչատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր, փոխանցում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականից Ալեն Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրեց 137 և 142 կգ։ Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր, իսկ հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ՝ բարձրացնելով 165 և 171 կգ։
Երկամարտի 313 կգ արդյունքով Ալեն Խաչատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Ընտրանու անդամ Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 133 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 170 և 174 կգ։ Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր։
Երկամարտի 307 կգ արդյունքով Ալեն Զուրաբյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է։
Կարդացեք նաև. Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների ոսկե մեդալակիր

