Երևանն ազատ է իր ընտրության կայացման հարցում ՀԱՊԿ–ի հետ կապված և այսուհետ միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում․ Ռուբինյանը՝ Պեսկովին

26.08.2026, 13:18
Երևանն ազատ է իր ընտրության կայացման հարցում ՀԱՊԿ–ի հետ կապված և այսուհետ միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում, հայտարարել է ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը
Երևանն ազատ է իր ընտրության կայացման հարցում ՀԱՊԿ–ի հետ կապված և այսուհետ միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում․ Ռուբինյանը՝ Պեսկովին

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանն ազատ է իր ընտրության կայացման հարցում ՀԱՊԿ–ի հետ կապված և այսուհետ միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում, հայտարարել է ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին խորհրդարանում հայտարարել է, որ առաջիկա հինգ տարում Հայաստանը չի պլանավորում վերադառնալ ՀԱՊԿ և գոհ կլինի, եթե կազմակերպությունը Հայաստանին հեռացնի: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան Փաշինյանին հայտարարել է, որ եթե Երևանն իր ազգային շահերի բերումով այլևս ՀԱՊԿ-ին անդամակցելու կարիք չունի, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնել և լքել այդ կազմակերպությունը:

«Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության կայացման հարցում և ընդհանրապես, այսուհետ Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում», – նշել է Ռուբինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Հայաստան — ՀԱՊԿ հարաբերությունների մասին

2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում էր անվտանգության ոլորտում Հայաստանի առջև կազմակերպության կողմից իր պարտավորությունների չկատարմամբ:

Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարում էր, որ Երևանը ձեռնպահ է մնում կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ տիրող իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:

ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են Երևանին տեղեկացնել ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է դրա որոշումներին, բայց չի մասնակցում նիստերին։