Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի 7–9 աստիճանով

26.08.2026, 11:29
Օդի ջերմաստիճանը կնվազի 7–9 աստիճանով․ Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում
Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի 7–9 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ 

Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին, օգոստոսի 26-ի հետ համեմատ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։