Քաղաքացին ընկել է և կոտրել ոտքը Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում

26.08.2026, 10:33
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Քաղաքացին ընկել է և կոտրել ոտքը Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 25-ին՝ ժամը 19։14-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան բնակավայրի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել և ստացել է ոտքի կոտրվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին վնասել է ոտքը:

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։