27–ամյա երիտասարդի մեքենայում հայտնաբերվել է 122 փաթեթ թմրանյութ, 1,5 մլն դրամ և ատրճանակ (ՎԻԴԵՈ)

25.08.2026, 20:41
Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ ՎԻԴԵՈ
27–ամյա երիտասարդի մեքենայում հայտնաբերվել է 122 փաթեթ թմրանյութ, 1,5 մլն դրամ և ատրճանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում իրացման նպատակով տեղադրում է թմրամիջոց։

Հետագա միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 18-ին։ Ժամը 19․30-ի սահմաններում Նոր Երզնկա տանող ճանապարհին թմրամիջոց տեղադրելու պահին երիտասարդը ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման վայրում կատարված զննությամբ հայտնաբերվեց արդեն տեղադրված 9 փաթեթ՝ մոտ 30 գրամ ընդհանուր քաշով։

Դատարանի որոշմամբ երիտասարդի վարած մեքենայում կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվեց տարագույն կպչուն ժապավեններով 113 փաթեթ՝ մոտ 200 գրամ ընդհանուր քաշով, նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ, մեկուկես միլիոն դրամ և ատրճանակ, որն, ըստ երիտասարդի, գազային է։

Էջմիածինցի 27-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։

Կարդացեք նաև․ Տղամարդը հայտնել է, որ գիշերը հանել–տարել են իր հինգ մեքենաների համարանիշները (ՎԻԴԵՈ)