Նախօրեին զինծառայողի դի է հայտնաբերվել․ ձերբակալվել է նրան սպանելու մեջ կասկածվող անձը

24.08.2026, 09:00
Ձերբակալվել է զինծառայող Էդգար Գևորգյանի սպանության մեջ կասկածվող անձը
Նախօրեին զինծառայողի դի է հայտնաբերվել․ ձերբակալվել է նրան սպանելու մեջ կասկածվող անձը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին զինծառայողի դի է հայտնաբերվել է։

Ինչպես հայտնել էր Պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է: