Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատել

20.08.2026, 20:51
Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը ժամը 20։12-ին։

Կարդացեք նաև. Զինվորները հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն և ՔԿ-ն հերքել են ԶԼՄ-երում շրջանառվող տեղեկությունը