Մոտեցել և տեսել են, որ դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր․ ոստիկանները զբոսայգում ինքնասպանություն են կանխել (ՎԻԴԵՈ)

18.08.2026, 15:16
Ոստիկանները նկատելով գետնին ընկած քաղաքացու՝ մոտեցել  և տեսել են, որ նրա դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր․ ՎԻԴԵՈ
Մոտեցել  և տեսել են, որ դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր․ ոստիկանները զբոսայգում ինքնասպանություն են կանխել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները օգոստոսի 15-ին «Հաղթանակ» զբոսայգում ծառայություն իրականացնելիս ինքնասպանություն են կանխել, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ժամը 16։00-ի սահմաններում նկատելով գետնին ընկած քաղաքացու՝ մոտեցել և տեսել են, որ նրա դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր։

Պարզվել է, որ տղամարդը փորձել էր ինքնասպանություն գործել։

Գվարդիայի ծառայողներն անմիջապես շտապ օգնություն են կանչել, նաև ցուցաբերել են առաջին օգնություն։ Տ

ղամարդը տեղափոխվել է բժշկական կոնտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

 

Կարդացեք նաև․ Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև․ 2 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)