Նոր Հաճընում ավտոկռունկի զամբյուղը պոկվել և ընկել է․ կան զոհեր

18.08.2026, 16:29
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ
Նոր Հաճընում ավտոկռունկի զամբյուղը պոկվել և ընկել է․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է:

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

Կարդացեք նաև․ Մոտեցել և տեսել են, որ դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր․ ոստիկանները զբոսայգում ինքնասպանություն են կանխել (ՎԻԴԵՈ)