Էլֆեր, հոբիթներ և թզուկներ. յուրահատուկ համերգ՝ Երևանում

18.08.2026, 17:36
Յուրահատուկ համերգ՝ Երևանի սրտում
Էլֆեր, հոբիթներ և թզուկներ. յուրահատուկ համերգ՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 12-ին Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը կհնչի «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի երաժշտությունը, հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

«Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում, - նշված է հաղորդագրության մեջ: