Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խճուղիներից մեկում
18.08.2026,
18:06
Երևանի առանցքային խճուղիներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խճուղիներից մեկում։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում, մասնավորապես` Թբիլիսյան խճուղի – Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի:

