Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 18-23-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +33․․․+35, օգոստոսի 20–21–ին ցերեկը սպասվում է +32․․․+34 աստիճան։
Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»։
«Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով», - նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև․ Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խճուղիներից մեկում

