Փաշինյանը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը և TRIPP նախագիծը

18.08.2026, 15:39
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Փաշինյանը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը և TRIPP նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։

Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։

Համադեն կարևորել է երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով, ինչպես նար անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։

Կարդացեք նաև․ Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան