Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են.քաղաքապետարան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ, առաջնային նպատակը անվտանգ երթևեկության վերականգնումն էր՝ այնուհետև կառույցի շինարարական աշխատանքները ոչ երթևեկելի գոտի տեղափոխելը:
«Գործընթացը շարունակվում է կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման, թուջե բազրիքների վերականգնման և մի շարք այլ ուղղություններով»,-նշում է գերատեսչությունը՝ հավելելով, որ ամբողջական նախագիծը կավարտվի մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը սույն թվականի հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է եղել։
Այնուհետև քաղաքապետարանը հայտնել է, որ Կիևյան կամուրջը երթևեկի համար կբացվի նախատեսված ժամկետից շուտ։
Խոստացված օգոստոսի 29-ի փոխարեն կամուրջը շահագործման է հանձնվել ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին։
Կարդացեք նաև. COP17-ով պայմանավորված՝ աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ

