Մեկ անձ կալանավորվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում
17.08.2026,
14:16
Նախաձեռնվգել է քրվարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշով
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մեկ անձ կալանավորվել է օգոստոսի 13–ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նա կալանավորվել է»,– նշել է Ավդալյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13–ին հայտնաբերվել էր զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

