Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան
17.08.2026,
18:27
Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով», - գրել է Պապիկյանը Telegram-յան իր էջում:
Կարդացեք նաև. Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ

