Չորս երիտասարդ գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

19.08.2026, 11:36
ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ 18-ամյա աղջիկ են առևանգել. ՎԻԴԵՈ
Չորս երիտասարդ գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։

Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք նաև. Երևանում տարեց կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթաներ․ կասկածյալին ձերբակալել են