YouTube–ը օգոստոսի 24–ից կփոխի դիտումների հաշվարկի մեթոդաբանությունը․ ի՞նչ կփոխվի Հայաստանի օգտատերերի համար
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ YouTube-ը օգոստոսի 24-ից կփոխի տեսանյութերի հանրային դիտումների հաշվարկման մեթոդաբանությունը. դիտումը կհաշվառվի հենց դիտումը սկսվելու պահից: Փոփոխության մասին հայտնել է հենց ինքը՝ հարթակը:
Ընկերությունում պարզաբանել են, որ նախկինում բովանդակության տարբեր ձևաչափերի համար կիրառվել են հաշվարկման տարբեր համակարգեր: Ցուցանիշի ունիֆիկացումը (միասնականացումը) հեղինակներին թույլ կտա ավելի ճշգրիտ գնահատել հրապարակումների ընդհանուր ընդգրկումը:
Նոր մեթոդաբանությանն անցնելուց հետո դիտումների հանրային հաշվիչը կարող է ավելի արագ աճել: Ընդ որում, լսարանի փաստացի ներգրավվածության գնահատման նախկին մոտեցումը կպահպանվի վերլուծության (analytis) մեջ՝ Engaged Views («ներգրավված դիտումներ») առանձին ցուցանիշի տեսքով:
Փոփոխությունը չի ազդի հեղինակների եկամուտների և YouTube-ի գործընկերային ծրագրին մասնակցության պայմանների վրա: Եկամտի հաշվարկման ժամանակ հարթակը կշարունակի հաշվի առնել Shorts-ի ներգրավված դիտումները և դիտման ներգրավված ժամանակը:
Shorts-ի համար նմանատիպ համակարգը գործում է 2025 թվականի մարտի 31-ից. դիտումը հաշվվում է ամեն անգամ, երբ Shorts-ը սկսում է կամ վերագործարկվում է, առանց դիտման նվազագույն տևողության պահանջի: Ընդ որում, Shorts-ի համար նախկին ցուցանիշը պահպանվել է Engaged Views անվանման ներքո:
YouTube-ի տվյալներով՝ նոր մեթոդաբանությունը տարբեր ձևաչափերի ցուցանիշները կդարձնի ավելի համադրելի: Դիտումների հաշվարկման նմանատիպ սկզբունք կիրառվում է Instagram-ում և TikTok-ում:

