Անվճար Wi-Fi, թե՞ թակարդ, ինչու է այն վտանգավոր․ պարզաբանում է Կիբեռոստիկանությունը

01.10.2026, 20:25
Ինչպե՞ս չհայտնվել հարձակվողի թակարդում հանրային վայրերում Wi-Fi ցանցին միանալիս․ պարզաբանում է Կիբեռոստիկանությունը
 Անվճար Wi-Fi, թե՞ թակարդ, ինչու է այն վտանգավոր․ պարզաբանում է Կիբեռոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշանում է, որ սրճարաններում անվճար Wi-Fi ցանցին միանալիս պետք է համոզվել, որ այն իսկապես պատկանում է տվյալ սրճարանին, քանի որ խարդախները կարող են ստեղծել նույն անունով կեղծ ցանց՝ անգամ ավելի ուժեղ ազդանշանով։

Նման ցանցին միանալու դեպքում օգտատիրոջ ամբողջ թրաֆիկը կարող է անցնել հարձակվողի սարքով։

«Սա կոչվում է միջնորդի հարձակում։ Հարձակվողը տեսնում է, թե որ կայքերն ես բացում, կարող է քեզ ուղարկել կեղծ մուտքի էջ և գողանալ գաղտնաբառդ», - հայտնում են գերատեսչությունից։

Վարչությունից կոչ են անում հանրային Wi-Fi օգտագործելիս չմտնել բանկային հավելվածներ և չմուտքագրել քարտի տվյալներ։ Կարևոր գործերի համար նախընտրելի է օգտագործել բջջային ինտերնետը։

Միաժամանակ պետք է ստուգել, որ կայքի հասցեն սկսվի https-ով։ Վստահելի VPN-ը գաղտնագրում է ամբողջ թրաֆիկը, նույնիսկ եթե ցանցը կեղծ է։

Անվտանգության համար խորհուրդ է տրվում նաև անջատել ավտոմատ միացումը բաց Wi-Fi ցանցերին, ջնջել նախկինում օգտագործված հանրային Wi-Fi ցանցերը և կարևոր հաշիվներում միացնել երկփուլանի նույնականացումը։

Եթե տվյալներն արդեն գողացվել են, անհրաժեշտ է անմիջապես արգելափակել քարտը բանկում, փոխել գաղտնաբառերը և դիմել ոստիկանություն։