ՊԵԿ և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել 20 մլն դրամ կաշառքի գործով

16.11.2026, 21:16
20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ
ՊԵԿ և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել 20 մլն դրամ կաշառքի գործով

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ:

Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիաննա Օհանջանյանը։

Քրեական վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերին։