6,7 մլն դրամ կհատկացվի Գազայից առողջական խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բուժօգնությունը ՀՀ-ում կազմակերպելու համար

20.08.2026, 17:34
16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ-ում կազմակերպելու համար
6,7 մլն դրամ կհատկացվի Գազայից առողջական խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բուժօգնությունը ՀՀ-ում կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ-ում կազմակերպելու համար։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ՝ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև տասը երեխա ՀՀ տեղափոխելու և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով։

Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 պացիենտից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Այնուամենայնիվ, նշված 7 ընտանիքներից միայն 3-ն են համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ ՀՀ-ում հյուրընկալվելու պայմանին: