Տղամարդը հայտնել է, որ գիշերը հանել–տարել են իր հինգ մեքենաների համարանիշները (ՎԻԴԵՈ)
24.08.2026,
13:03
Երևանում գիշերը գողացել են քաղաքացուն պատկանող հինգ մեքենաների համարանիշները․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 20-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել-տարել են Արարատյան փողոցում կայանված իր հինգ ավտոմեքենաների զույգ համարանիշները, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի երեք տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։
Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, երեքն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Նախաձեռնվել է քրեական վարյութ։ Հանգամանքները պարզվում են։

