Վաղը գազամատակարարման դադարեցում է նախատեսված Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղը՝ օգոստոսի 25–ին, գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում, հայտնում է «Գազպրոմ – Արմենիա» ընկերությունը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան, Երիտասարդական, Արևելյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացանի, Չարենցի, Պռոշյան, Խանջյան, Տերյան, Իսահակյան, Գ.Նժդեհի, Մ.Գորկու, Միլիոնի, Մայակովսկու, Խորենացու, Անտառային, Զ.Անդրանիկի, Սպարապետի, Ս.Նշանի, Սայաթ-Նովայի, Թելմանի, Աբովյան, Գետափնյա, Թումանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Սպիտակ քաղաքի Փյունիկ թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարան թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 25ա բազմաբնակարան շենքի, Շիրակացու 1-ին փակուղու և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
-

