«Դուք ինչի՞ չեք «դմփմփացնում», «դմփմփացրեք»»․ «Ուժեղ Հայաստանը» լքեց ԱԺ դահլիճը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/. ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմեց նրա ավազանի՝ Կտրիճ Ներսիսյան անունով։
Փաշինյանի այդ հայտարարությունից հետո ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները կրկին սկսեցին հարվածել սեղաններին։
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ով ինչից ուզում է, կարող է նեղվել։ Ես բացարձակ խնդիր չունեմ։ Հիմա Կտրիճ Ներսիսյանից նեղվում են, ես էլ չեմ ուզում՝ ընդդիմությունը շատ նեղվի, դրա համար քիչ եմ ասում՝ Կտրիճ Ներսիսյան, հակառակ դեպքում ամեն երկրորդ նախադասության մեջ կարող եմ ասել Կտրիճ Ներսիսյան»,– ասաց Փաշինյանը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ կոչ արեց խմբակցության մյուս անդամներին ևս միանալ ակցիային և հարվածել սեղանին։
«Դուք ինչի՞ չեք «դմփմփացնում», «դմփմփացրեք»»,– հայտարարեց Ռուբինյանը։
Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։
Կարդացեք նաև. «Մի շարք հոգևորականներ պատարագի ժամանակ Աստծուց խնդրում են պահպանել Արցախի Հանրապետությունը, դրանով իսկ Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»․ Փաշինյան

