«Մի շարք հոգևորականներ պատարագի ժամանակ Աստծուց խնդրում են պահպանել Արցախի Հանրապետությունը, դրանով իսկ Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»․ Փաշինյան

24.08.2026, 14:25
Փաշինյանը հայտարարեց Եկեղեցում ճգնաժամի վերաբերյալ զեկույցի պատրաստման մասին՝ Գարեգին Բ-ին անվանելով Կտրիճ Ներսիսյան․ ընդդիմությունը սկսեց հարվածել սեղաններին
«Մի շարք հոգևորականներ պատարագի ժամանակ Աստծուց խնդրում են պահպանել Արցախի Հանրապետությունը, դրանով իսկ Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր հանձնարարությամբ պատրաստվում է զեկույց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին։

«Իմ հանձնարարությամբ՝ զեկույց է պատրաստվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը (խմբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ) Եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով», - նշեց Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս։

Վարչապետը նաև հայտարարեց, որ մի շարք հոգևորականներ Կտրիճ Ներսիսյանի (խմբ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ) ուղիղ հրահանգով պատարագների ժամանակ Աստծուց խնդրում են պահպանել Արցախի Հանրապետությունը, դրանով իսկ «Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»։

Փաշինյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմեց իր ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին։

Վարչապետի խոսքով՝ Արցախի Հանրապետության հիշատակումն ու դրա համար աղոթքները պատարագների ժամանակ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջելու պատճառներից են։

Կարդացեք նաև․ «Պիղծ է ձեր վեհափառը»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՎԻԴԵՈ)