Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

22.08.2026, 10:18
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 22-ին ժամը 10:30- 18:00-ն կդադարեցվի Ռոստոմի, Արհեստավորների, Տոլստոյի փողոցների, Զավարյանի  30-72 տների , Քրիստափորի /Քրիստոփորի  20-40 տների  ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։