Ռուբեն Ռուբինյանը վիրահատվե՞լ է․ ինչ է հայտնի ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին

20.08.2026, 11:52
ԱԺ նախագահը վիրահատվե՞լ է․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է Ռուբինյանի բացակայության պատճառը
Ռուբեն Ռուբինյանը վիրահատվե՞լ է․ ինչ է հայտնի ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում այսօր ընթանում է 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, որին չի մասնակցում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Ռուբինյանը, ամենայն հավանականությամբ, վաղվանից կկարողանա մասնակցել ԱԺ նիստերին։

«Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա»,– ասաց Ալեքսանյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք ԱԺ նախագահը վիրահատվել է, Ալեքսանյանը հաստատեց, որ առողջական խնդրի պատճառով չի մասնակցում այսօրվա աշխատանքներին։

Միաժամանակ, նա հրաժարվեց մանրամասներ հայտնել Ռուբինյանի առողջական վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ բժշկական տեղեկատվություն չի տրամադրի։

Ալեքսանյանը վստահեցրեց, որ ԱԺ նախագահի առողջական վիճակը լավ է, և որևէ լուրջ խնդիր չկա։