ԱԺ–ում ընտրում են 12 հանձնաժողովների նախագահներին

20.08.2026, 10:00
Այսօր տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը
ԱԺ–ում ընտրում են 12 հանձնաժողովների նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը։

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծվել է 12 մշտական հանձնաժողով:

ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ՝ նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8: Մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանվել է՝ հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն


Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյան


Պետական-իրավական հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյան


Արտաքին հարաբերությունների հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյան


Տնտեսական հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյան


Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյան


Առողջապահության հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյան


Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյան 


Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյան


«Ուժեղ Հայաստան» խմբակցություն


Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Հայկ Ֆարմանյան

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Անդրանիկ Գևորգյան

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Արեգա Հովսեփյան

«Հայաստան» դաշինք


Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով – նախագահի թեկնածու՝ Լիլիթ Գալստյան

Կարդացեք նաև․ Արաբական ձիեր, սեղանին հարվածներ և փոխադարձ վիրավորանքներ. ինչպես են անցնում ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունները