ԶՈւ–ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։
Որոշման հետ նշվում է, որ աշխատանքային խմբին կտրվի 3 ամիս ժամկետ, որ մշակվեն և վարչապետին ներկայացվեն համապատասխան առաջարկություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր oգոստոսի 14-ի դրությամբ ԶՈւ-ում արձանագրվել է մահվան 11 դեպք: Երկուսը տեղի են ունեցել ծառայության անցկացման հետ կապված հանգամանքներում: Արձանագրվել է երկու սպանություն, ինքնասպանության հասցնելու երկու դեպք և ինքնասպանության չորս դեպք:
Նշենք, որ օգոստոսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին և հայտարարել, որ պետք է անհատական պատասխանատվություն։
Նա նշել էր, որ «առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ Ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին, այդ պաշտոնում նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև․ Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

