Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված
19.08.2026,
16:26
Երևանի կենտրոնի որոշ փողոցներում երթևեկի փոփոխություն է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ փողոցներում։
Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Բացի այդ, օգոստոսի 24–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց 22 հասցե փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:
Կարդացեք նաև․ Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խճուղիներից մեկում

