Կամրջի շինարարությամբ պայմանավորված` երկու ճանապարհահատված ժամանակավորապես կփակվի

19.08.2026, 12:55
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Մ-4 ավտոճանապարհի Աբովյանի տրանսպորտային հանգույցը
Կամրջի շինարարությամբ պայմանավորված` երկու ճանապարհահատված ժամանակավորապես կփակվի

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Հ-1 ավտոճանապարհի կմ0+400 տեղամասում առկա կամրջի քանդման և նոր կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Մ-4 ավտոճանապարհի Աբովյանի տրանսպորտային հանգույցը։

Միևնույն ժամանակ, վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ավտոճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը, և որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է Տ-6-15 ճանապարհը (Գետարգել բնակավայր)։