Սպասվում է անձրև և ամպրոպ, օգոստոսի 20-ին Երևանում կլինի +34

19.08.2026, 14:30
Օգոստոսի 20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ, օգոստոսի 20-ին Երևանում կլինի +34

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա շաբաթվա եղանակային կանխատեսումը։

Ըստ Հայպետհիդրոմետի ներկայացրած հաղորդագրության, օգոստոսի 19-ի երեկոյան, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։