Երևանի որոշ վարչական շրջաններում գրանցվել են փոշու և ազոտի երկօքսիդի բարձր ցուցանիշներ

19.08.2026, 20:25
Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Երևանի որոշ վարչական շրջաններում գրանցվել են փոշու և ազոտի երկօքսիդի բարձր ցուցանիշներ

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը (2026թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  •    Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը,
  • Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը,
  • Շենգավիթում` չի գերազանցել,
  • Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  •   Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
  • Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
  • Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը,
  • Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կարդացեք նաև․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված