Հայաստանն ու Ֆրանսիան քննարկում են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացումը

19.08.2026, 18:48
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկյան ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկում են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 17-ին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Օլիվիե Ռիշառը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները քննարկել են Աֆրիկյան մայրցամաքում տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Աֆրիկյան ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման և Աֆրիկայում զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։