Ճամբարակում զինծառայող է մահացել վրաերթի հետևանքով, կան վիրավոր զինծառայողներ
20.08.2026,
10:21
Ճամբարակում «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև․ ԶՈւ–ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել

