Քարի լճի տարածքի աղբը հավաքվել է, տեսչական մարմինն առաջարկել է տարածքում տեղադրել աղբամաններ

20.08.2026, 11:38
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկել է աղբամաններ տեղադրել Քարի լճի տարածքում
Քարի լճի տարածքի աղբը հավաքվել է, տեսչական մարմինն առաջարկել է տարածքում տեղադրել աղբամաններ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի հարակից տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ հրապարակումների հիմքով օգոստոսի 15-ին հարուցվել էր վարչական վարույթ։

Վարույթի շրջանակում ԲԸՏՄ-ի նախաձեռնությամբ «Աշտարակի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ քննարկվել է տարածքում աղբահանության կազմակերպման հարցը, ինչի արդյունքում համայնքի կողմից իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ։ 

Հաշվի առնելով Քարի լճի՝ որպես զբոսաշրջային և մարդաշատ գոտու առանձնահատկությունը՝ Տեսչական մարմինը համայնքին առաջարկել է տարածքում տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ տարածքի պատշաճ սանիտարական վիճակն ապահովելու և աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով։ 

Ներկայում Քարի լճի շրջակայքը մաքրված է և գտնվում է պատշաճ սանիտարական վիճակում։