Զինվորի կյանք խլած վրաերթի գործով մեքենայի վարորդը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են Քննչական կոմիտեից։
Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
«Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ., - Facebook-յան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակում վրաերթի հետևանքով զինծառայող է մահացել, կան վիրավոր զինծառայողներ։

